211652_close_icon
views-count3189 դիտում article-date 16:36 01-09-2015

«Բացահայտվել» է Դավիդ Դե Խեայի տրանսֆերի տապալման մեղավորը. տեսանյութ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/01/63509/]տապալումը[/url] շարունակում է մնալ գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը» արդեն ձեռք էին բերել պայմանավորվածությունը, անգլիական ակումբը համապատասխան փաստաթղթերը ֆաքսով ուղարկել էր Մադրիդ, սակայն դա արել էր տրանսֆերային պատուհանի ավարտից ընդամենը մեկ րոպա առաջ, ինչի պատճառով մադրիդիցիները այն ստացել էին արդեն օրը ավարտվելուց հետո և չէին հասցրել տրանսֆերը գրանցել Իսպանիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայում: Այժմ այս արտառոց իրադարձության վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են արվում: Նշվում է, որ ֆաքսը դանդաղ է աշխատել, կա մեկնաբանություն, որ «Ռեալի» աշխատակազմի համակարգիչների օպերացիոն ծրագրերը չեն կարողացել բացել անգլիական ակումբի ուղարկած ֆայլերը: Քիչ չեն նաև կատակները: Մասնավորապես, կա նաև «կոնսպիրատիվ» տեսակետ, որ տրանսֆերը ձախողվել է ահա այս կատվի պատճառով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր