ԱՄՆ նախագահի վարչակազմը Չինաստանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցների փաթեթ է մշակում, տեղեկացնում է The Washington Post-ը:
«Սև ցուցակում» կներառվեն չինացի այն պաշտոնյաների ու ձեռնարկատերերի անունները, ովքեր ներգրավված են միլիոնավոր ամերիկացիների դեմ մի շարք հաքերային հարձակումներ իրականացնելու և նրանց անձնական տվյալները գողանալու գործում:
Թերթի տվյալներով՝ այդ հարցով վերջնական որոշումը կկայացվի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում: Սպիտակ Տանը հրաժարվել են մեկնաբանություններ անել տեղեկության վերաբերյալ, սակայն աղբյուրը հայտնել է, որ այդ քայլը և Չինաստանի, և ամերիկացի գործարարների համար ազդանշան կլինի: