Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները
ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է ժամանակավոր դադարեցնել, հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը:
«Այդ դեպքում ամերիկացիները կհասկանան, որ մեր հետ չի կարելի այդպես վարվել, չի կարելի Ռուսաստանի հետ կատակ անել»,-ասել է նա: Կոբզոնը նկաատի ունի Դաշնային խորհրդի ներկայացուցիչ Վալենտինա Մատվիենկոյի՝ ամերիկյան վիզա ստանալու սկանդալը:
Նա այն անձանց ցուցակում է, որոնց հանդեպ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել, այդ թվում՝ վիզա տրամադրելու մերժումը: