211652_close_icon
views-count2185 դիտում article-date 14:40 28-08-2015

«Բորուսիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բայեր»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կևին Կամպլը տեղափոխվեց «Բայեր», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը: 24-ամյա սլովենացին «Բայերի» հետ 5-ամյա պայմանագիր է կնքել և կխաղա 44 համարի մարզաշապիկով: Կամպլի տեղափոխության համար «Բայերը» «Բորուսիային» կվճարի 11 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Կամպլը ավստրիական «Զալցբուրգից» «Բորուսիա» էր տեղափոխվել 2014 թվականի դեկտեմբերին:

Նմանատիպ նյութեր