211652_close_icon
views-count1112 դիտում article-date 14:37 28-08-2015

Մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում շարունակվում են նորոգման աշխատանքները. լուսանկարներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների կրթամշակութային օջախներում: Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. քաղաքապետարանի ծրագրերով հիմնանորոգվող 7 մանկապարտեզներ, Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոց և Ավանի մշակույթի տուն: Քաղաքապետի խորհրդականն աշխատանքային շրջայցով եղել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ծանոթացել վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիրի մասնաճյուղերում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Մասնաճյուղերում փոխվել են դռներն ու պատուհանները, կատարվել է ներքին հարդարում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քաղաքապետի խորհրդականը եղել է նաև թիվ 162 մանկապարտեզում և Ղ.Սարյանի անվան երաժշտական դպրոցում: Թիվ 162 մանկապարտեզում նորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ: Ղ.Սարյանի անվան երաժշտական դպրոցում նույնպես իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ՝ դասասենյակների դռները փոխարինվել են նորերով, փոխվել է հատակի ծածկը: Երեխաների պարապմունքների համար հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով հիմնանորոգվել է մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սանհանգույցը, մարզադահլիճի տախտակե հատակը, կատարվել է ներքին հարդարում: Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների կրթամշակութային օջախներում աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր