Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանն ու «Բորուսիան» ջախջախիչ համերգ տվեցին. տեսանյութ
Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ջախջախեց նորվեգական «Օդդին»: Հանդիպումը նորից գոլառատ ստացվեց, ինչպես առաջին խաղում:
Թեպետ դորտմունդցիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և մի քանի հիանալի պահ կորցրեցին, սակայն հաշիվը 19-րդ րոպեին անսպասելիորեն բացեցին հյուրերը:
Բայց այս անգամ խաղը չունեցով այնպիսի վալիդոլային ընթացք, ինչպես` Նորվեգիայում:
Հյուրերի գոլը կարծես զայրացրեց «Բորուսիային» և հատկապես Հենրիխ Մխիթարյանին, որը 26-րդ րոպեին հեռահար հարվածով չափազանց գեղեցիկ գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը:
Դրանից հետո դորտմունդցիները գոլերի տարափ տեղացին նորվեգացիների դարպասին: Դեռ մինչև 1-ին խաղակեսը «Բորուսիան» ևս երեք գոլ խփեց:
Գոլային հրավառությունը շարունակվեց նաև երկրորդ խաղակեսում: «Բորուսիան» ևս երկու գոլ խփեց` հաշիվը դարձնելով 6:2, իսկ նորվեգացիները իրենց համառության շնորհիվ 2-րդ անգամ գրավեցին Վայդենֆելերի պաշտպանած դարպասը: Այսպիսով, նորվեգական համեստ թիմը երկու խաղում 5 անգամ գրավեց «Բորուսիայի» դարպասը, մինչդեռ դորտմունդցիները Գերմանիայի առաջնության երկու տուրերում դեռ գոլ բաց չեն թողել:
Խաղավերջում դորտմունդցիները ևս մեկ գոլ խփեցին և հաղթելով 7:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ:
Նշենք, որ աստիճանաբար հրաշալի մարզավիճակ է ձեռք բերում «Բորուսիայի» առաջատարներից Մարկո Ռոյսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Եվրոպայի լիգա, որակավորման 4-րդ փուլ, պատասխան հանդիպում
«Բորուսիա» (Դորտմունդ) - «Օդդ» (Նորվեգիա)` 7:2 (առաջին հանդիպումը` 4:3)
Գոլերը`Մխիթարյան, 25, Ռոյս, 27, 31, 51, Կագավա, 40, 90 Գյունդողան, 51 – Հալվորսեն, 19, Բերգ, 64