Չինացի մատուցողը հաճախորդի վրա եռման ջուր է լցրել
Չինաստանի Վենչժոու քաղաքի ռեստորաններից մեկի մատուցողը վրեժ է լուծել դժգոհ հախաճորդից եւ նրա վրա եռման ջուր լցրել: Լին ազգանունով կինը մաշկի 40% այրվածքներ է ստացել:
Նա սոցիալական ցանցում բացասական կարծիքներ է գրել ռեստորանի հասցեին, ինչը հունից հանել է մատուցողին: Կինը նրան խնդրել է ավելացնել բուլյոնի չափաբաժինը, սակայն մատուցողն ասել է, որ նա դեռ չի կերել պատվիրած չափաբաժինը, եւ խնդրանքը պարկեշտ չէ:
Կինն անմիջապես բողոք է գրել Weibo սոցցանցում, ինչից հետո մատուցողը նրա վրա եռման ջուր է լցրել: Մատուցողը փախել է դեպքի վայրից: Նրան ազատազրկում է սպառնում: