211652_close_icon
views-count15490 դիտում article-date 18:23 11-12-2020

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. ամուսինը կնոջ վրա եռման ջուր է լցրել, կինն էլ դանակահարել է ամուսնուն

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի գոտկային շրջանի ծակած կտրած վերք, առանց որովայնի խոռոչի ներթափանցման» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի և անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Արմեն Ս.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և նրա կնոջ՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Լ. Մ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն: Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում էլ Արմեն Ս.-ն եռացրած ջուր է լցրել կնոջ ձեռքին: Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում կինը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը, որից հետո բաց է թողնվել: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր