ԱՄՆ-ը թույլ կտա Վալենտինա Մատվիենկոյին միայն Մանհեթեն այցելել
ԱՄՆ դեսպանատունը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին մուտքի վիզա կտրամադրի, սակայն միայն 3 օրով, իսկ նրա պատվիրակության անդամներից մեկին կմերժի:
Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ը թույլ կտա Վ. Մատվիենկոյին այցելել միայն Մանհեթենը և գտնվել միայն ՄԱԿ-ի գրասենյակի տարածքում:
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը խոստացել էր 2 օրում մուտքի վիզա տրամադրել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/25/62722/]հրաժարվել էր[/url] մուտքի վիզա տրամադրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պատրաստվում էր մասնակցել օգոստոսի 30-ին Նյու Յորքում կայանալիք Միջխորհրդարանական միության նիստին: