31118 դիտում
15:58 25-08-2015
Երևանում ճանապարհային նշանների և գծանշումների բացակայության պատճառով Mercedes-ները բախվել են իրար. կան վիրավորներ. ի՞նչ են մտածում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղու՝ դեպի խոպան գնալու ճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 46 DD 046 համարանիշի և Mercedes E 320 մակնիշի 90 ՕQ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվ են գործել 1-03 շտապ օգնության աշխատակիցները:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվ է ժամանել նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes E 320-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մյուս Mercedes-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս եկած Mercedes E320-ի հետևի անիվի ծակվելը, ինչի հետևանքով, հնարավոր է, վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և տեղի է ունեցել վթարը: Նշված հատվածն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ոլորանապտույտ է, բացակայում են գծանշումները, իսկ մի ահագին հատված էլ հողաթմբով է պատված և խոչընդոտ է հանդիսանում վարորդների համար տեսանելիության հարցում:
Վթարի մասին տեղեկացվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, ում հանձնարարականով վթարի վայր են ժամանել թաղապետարանի աշխատակիցները, ովքեր, ուսումնասիրելով տեղանքը, խոստացան, որ կարճ ժամանակում կվերացնեն խոչընդոտը, ճանապարհային ոստիկանների հետ համատեղ կկատարեն գծանշման աշխատանքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9570 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին