Բանգկոկում պայթուցիկ սարք է վնասազերծվել
                        Թայլանդի իրավապահները մայրաքաղաք Բանգկոկում հայտնաբերել եւ վնասազերծել են պայթուցիկ սարք: Ռումբի մասին ահազանգողը մի շինարար է եղել, որը պատահաբար նկատել է այն իր տանը: 
Հիշեցնենք՝ վերջերս Բանգկոկում տեղի ունեցած ահաբեկչության զոհ էր դարձել 20 մարդ: Վիրավորվել էր  125 հոգի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

