Իրանը 2 նոր բանկ կբացի Լոնդոնում
Իրանը մտադիր է ոչ ուշ ապագայում 2 նոր բանկեր բացել Լոնդոնում: Այդ մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդի հետ հանդիպմանը ասել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիալլահ Սեիֆը, հաղորդում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ Լոնդոնում բացվելու են Melli Iran և Persian International Bank-երի մասնաճյուղերը, իսկ Մեծ Բրիտանիայի իշխանությունները իրենց հերթին հայտնել են, որ պատրաստ են կրկին համագործակցելու իրանական բանկերի հետ: