211652_close_icon
views-count2914 դիտում article-date 11:27 23-08-2015

Հնդկաստանում պոկվել-ընկել է Թաջ-Մահալի ջահը

Հնդկաստանի իրավապահները քննում են Ագրայում Թաջ-Մահալի մուտքի սրահում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Այդտեղ պոկվել-ընկել է 60 կիլոգրամանոց ջահը: Թանգարանի աշխատակիցն այն մաքրելիս է եղել երկու մետր բարձրության վրա, երբ ջահն ընկել է: Մոտակայքում տուրիստներ են գտնվել, բայց, բարեբախտաբար, տուժածներ չկան: Նախնական տվյալներով՝ անկման պատճառը ջահը պահող մաշված ամրակներն են: Ջահը Հնդկաստանին նվիրել է բրիտանացի թագավոր Ջորջ Նաթանիել Կերզոնը՝ 1905 թվականին:

Նմանատիպ նյութեր