1854 դիտում
23:08 21-08-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության շենքի 45 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 հանրակացարանային շենքի վերաբնակեցման ծրագրի 2-րդ փուլի վիճակահանությունը, որում ներառված է 45 ընտանիք:
Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 45 ընտանիքների ներկայացուցիչները, վիճակահանության սկզբունքով, ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց 45 բնակարանները: Հարկ է նշել, որ ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել էին բնակիչների կողմից բաց քվեարկությամբ ընտրված շենքի լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված ցանկի համաձայն:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:
Բնակարանների բաշխման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին:
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
22:08 26-11-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 շենքի 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
964 դիտում
12:39 10-12-2015
Երևանի քաղաքապետարանում կայացել է վերաբնակեցման վիճակահանության հերթական նիստը
Այս բաժնից
994 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1009 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք