211652_close_icon
views-count3446 դիտում article-date 19:43 21-08-2015

Իբիցայում բացվել է աշխարհի ամենաթանկ ռեստորանը. տեսանյութ

Իսպանիայի Իբիցա կղզում բացվել է աշխարհի ամենաթանկ ռեստորանը՝ «Sublimotion»-ը: Հաճախորդները այնտեղ ընթրելու համար պետք է վճարեն 1500 եվրո: Սակայն այս գումարի դիմաց այցելուներին սպասվում է իսկական հեքիաթային ներկայացում: Ռեստորանը համատեղում է բարձրակարգ խոհանոցն ու նորագույն տեխնոլոգիաները: Ուտեստների մատուցումը ուղեկցվում է երաժշտական և արոմատիկ ստեղծագործություններով, ինչպես նաև բազմաթիվ լուսային և տեսաէֆեկտներով: Ռեստորանում ընդամենը... 1 սեղան է՝ նախատեսված 12 հոգու համար, որը սպասարկում է մոտ 25 հոգանոց անձնակազմը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր