Նրան անհնար է չսիրել. Մոնիկա Բելուչին` ֆոտոշարքում
Մոնիկա Բելուչին մի երազանք է, որն հնարավոր չէ չսիրել, նրանով հնարավոր չէ չհիանալ:
Նա սկսել է մոդելի կարիերան 18 տարեկանում և այսօր, երբ անցել է արդեն ավելի քան 35 տարի` նա է'լ ավելի գրավիչ է:
Նեֆերտիտիի դեմքով Մոնիկա Բելուչիի անունը կանացի գեղեցկության հոմանիշ է:
Նա ունի այն հմայքը, որը երբեմն այդքան չի հերիքում առավել տաղանդավոր դերասանուհիներին: Սեքսուալ դերասանուհին չի արժանացել Օսկար մրցանակի, սակայն ուշադրություն է գրավում իր աննկարագրելի կանացիությամբ:
Մոնիկան, ասում է, որ իր բախտը պարզապես բերել է արտաքինի հարցում, և եթե չլինեին նրա գեղեցկությունն ու հմայքը, նա այդպես էլ կմնար մի մոռացված գրասենյակի իրավաբան:
Ներկայացնում ենք հայտնի դերասանուհու լուսանկարները: