Դժվար է հավատալ. Մոնիկա Բելուչին 50 տարեկան է. ֆոտոշարք
Դժվար է հավատալ, սակայն իտալացի հրաշալի դերասանուհի, միջերկրածովյան գեղեցկության մարմնացումն ու բազմաթիվ տղամարդկանց երազանքը՝ Մոնիկա Բելուչին, 50 տարեկան է:
Մոնիկա Բելուչիի անունը կանացի գեղեցկության հոմանիշ է, այս կինը ոչ միայն Աֆրոդիտեի մարմին ու Նեֆերտիտիի դեմք ունի, այլև ունի այն հմայքը, որ երբեմն այդքան չի հերիքում առավել տաղանդավոր դերասանուհիներին:
Շատերը Բելուչիին իդեալ են համարում, մինչդեռ ինքը` Մոնիկան, ասում է, որ իր բախտը պարզապես բերել է արտաքինի հարցում, և եթե չլիներ նրա գեղեցկությունն ու հմայքը, նա այդպես էլ կմնար մի մոռացված գրասենյակի իրավաբան:
Ներկայացնում ենք հայտնի դերասանուհու լուսանկարները.