Իրանի կառավարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի իշխանություններին՝ կապված Թուրքիայի տարածքում քուրդ գրոհայինների կողմից իրանական ավտոբուսների և ավտոմեքենաների վրա հաճախակի իրականացվող հարձակումների հետ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանում Թուրքիայի դեսպանմ Ռըզա Հաքան Թեքինը այդ առնչությամբ հրավիրվել է Իրանի ԱԳՆ, որտեղ և նրան է հանձնվել նամակը: Նամակում Իրանի կառավարությունը Անկարայից պահանջում է լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նշենք, որ հուլիսի վերջից մինչ այսօր Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հարձակում են գործել Իրանին պականող 9 բեռնատարների և 1 մարդատար ավտոբուսի վրա: Հարձակման զոհ է դարձել Իրանի 1 քաղաքացի: