ԻՊ-ն սպառնացել է Բելգիային
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հերթական անգամ սպառնացել են Բելգիային:
Այդ երկրից իսլամիստների շարքերը ներգրավված քաղաքացին ձայնագրություն է տարածել, որում ասվում է, թե Բելգիայի գրադարանները, դպրոցները, հիվանդանոցները, առեւտրի կենտրոնները եւ ակումբները դառնալու են իսլամիստների թիրախը:
Հայտնի է, որ Աբու Ջիհադ Ալ-Բելգիկի անունը ստացած զինյալը Sharia4Belgium իսլամիստական խմբավորման հիմնադիրն է եւ 2013թ.-ից գտնվում է Սիրիայում: