Ռուսաստանը պատասխանում է Բելգիային՝ կալանելով ՌԴ-ում Բելգիայի դեսպանատան ունեցվածքը
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Ա. Վան Մեուվենը, ում հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՌԴ հյուպատոսությունների և մի շարք այլ ռուսական կազմակերպությունների բանկային հաշիվների վրա կալանք դնելու որոշման հետ, հաղորդում է rusdialog.ru պորտալը:
Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ ռուսական կողմը ստիպված է Բելգիայի դեմ համապատասխան քայլերի գնալ և կալանք դնել ինչպես Բելգիայի դեսպանատան, այնպես էլ ՌԴ-ում նրա մի շարք իրավաբանական անձանց ունեցվածքի վրա: