Ռուսաստանում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը. լուսանկարներ
ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանությունը հայտնաբերել է Իվան Այվազովսկու եւ Վասիլի Պոլենովի կտավները, որոնք գողացվել էին հուլիսին՝ Տարուսսկի պատկերասրահից:
Այդ գործով ձերբակալվել են քաղաքի երկու բնակիչներ, որոնցից մեկը նախկինում դատապարտված է եղել:
Նրանց մոտ գտնվել են Այվազովսկու «Море у острова Капри» եւ Պոլենովի «Голова иерусалимского еврея» կտավները: Մեկ այլ՝ անհայտ հեղինակի՝ «Распятие с предстоящими и святым Франциском Ассизским» կտավն էլ հայտնաբերվել է լոմբարդում:
Կտավները միասին գնահատվում են 7,5 միլիոն ռուբլի: