Sothbey’s-ը Մոսկվայի խնդրանքով աճուրդից հանել է Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը
Sothbey’s աճուրդի տունը աճուրդից հանել է Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը` բավարարելով Ռուսաստանի իշխանությունների խնդրանքը, որոնք հայտարարել են, որ այն գողացվել է:
Ծրագրվում էր կտավն աճուրդի հանել այսօր Լոնդոնում:
Նշենք, որ սկզբում աճուրդի տունը հրաժարվել էր կատարել Մոսկվայի խնդրանքը` պարզաբանելով, որ այդ կտավը չի եղել արվեստի գողացված իրերի ցուցակում, որն ավելի վաղ տարածել էր Ռուսաստանը: