211652_close_icon

Թուրքիայում այդպես էլ չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել

views-count1785 դիտում article-date 10:57 18-08-2015
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի բանակցությունները կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ այդպես էլ հաջողությամբ չեն պսակվել, հաղորդում է Anadolu գործակալությունը: Դավութօղլուն նախօրեին հանդիպել էր խորհրդարան անցած 3 ընդդիմադիր կուսակցություններից Ազգայնական շարժման առաջնորդ Դևլեթ Բահչելիիի հետ: Նա էլ հայտարարել էր, իր կուսակցությունը կհամաձայնվի կոալիցիոն կառավարության ձևավորմանը միայն այն դեպքում, եթե երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չմիջամտի երկրի քաղաքականությանը: Այժմ Թուրքիայում պետք է նախապատրաստվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, իսկ մինչ ընտրությունները կգործի համամասնական կարգով ձևավորված ժամանակավոր կառավարություն:

Նմանատիպ նյութեր