1142 դիտում
15:51 17-08-2015
Վարչական շրջաններում շարունակվում են կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքին ուղղված աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ «Երևանյան ամառ 2015» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված զեկուցվել է, որ ակցիայի շրջանակում օգոստոսի 1-15-ը համաբուժարաններ է դիմել 1416 քաղաքացի: Նրանցից 802-ը ուղեգրվել է սրտաբանների մոտ, 923-ն անցել է լաբորատոր հետազոտություններ: 250 քաղաքացի ուղեգրվել է Երևանի 3 մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Զեկուցվել է, որ Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունը Համահայկական ամառային 6-րդ խաղերին թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ նվաճելով 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե մեդալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորելով գրանցած բարձր արդյունքների համար, իր գոհունակությունն է փոխանցել Երևանի հավաքական թիմերի մարզիչներին ու մարզիկներին՝ հավելելով, որ մոտ օրերս անձամբ կհանդիպի նրանց հետ:
Բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքին ուղղված աշխատանքները, կազմակերպվում է երկհերթ, անհրաժեշտության դեպքում նաև եռահերթ ոռոգում: Քաղաքապետն իր գոհունակությունն է փոխանցել բնապահպանության և կանաչապատման ձեռնարկությունների բոլոր աշխատակիցներին՝ աննախադեպ շոգ եղանակի պայմաններում մայրաքաղաքի կանաչապատ և ծաղկապատ տարածքների, ինչպես նաև ծառերի խնամքը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
12:53 04-09-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները
1831 դիտում
18:57 11-10-2016
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները
10100 դիտում
13:21 14-07-2017
Շարունակվում են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի աշխատանքները
Այս բաժնից
901 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
784 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1489 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում