211652_close_icon
views-count64419 դիտում article-date 09:16 16-08-2015

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW X5-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Ղազարյանի վարած Ford Transit մակնիշի 51 MM 333 համարանիշի և Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 19-ամյա Գոռ Առաքելյանի վարած BMW X5 մակնիշի 34 ՍA 459 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ford Transit-ի ուղևոր, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 42-ամյա Ռոստոմ Ուլիխանյանը տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից Ford Transit-ի վարորդ Ա. Ղազարյանը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Այսօր` օգոստոսի 16-ին, ժամը 01:10-ի սահմաններում Ա. Ղազարյանը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Տարածքայի կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտի մարզային փրկարարական վարչության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը` վարչության պետ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ, ովքեր Ford Transit-ի միջից դուրս էին բերել Ա. Ղազարյանին` օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Նիկողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրական գործ` ՀՀ. քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ford Transit-ը բարձված է եղել ձմերուկով և բախման հետևանքով այն ամբողջովին թափվել էր դուրս, իսկ մինչ ոստիկանների և քննիչի ժամանումը` BMW X5-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն Աշտարակի ոստիկանների գործողությունների շնորհիվ` համարանիշները հայտնաբերվեցին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ BMW X5-ի վարորդի վրայից զգաղցվում էր խմիչքի հոտ, իսկ ավտոմեքենայում էլ հայտնաբերվեցին գարեջրի կիսադատարկ շշեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից 19-ամյա Գ. Առաքելյանը վարորդական իրավունք չի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է BMW X5-ի վարորդը, ով մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Ford Transit-ին: Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպավող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր