Ադրբեջանցին փորձել է 11-12 տարեկան երեխաների տեղափոխել Թուրքիա՝ շահագործման նպատակով
Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են 45-ամյա Հաջիև Զահիդ Ղադիր օղլուին, ով փորձել է ադրբեջանական-վրացական սահմանի մոտ՝ «Շիխլի» անցակետով անօրինական ճանապարհով անչափահաս երեխաների տեղափոխել Վրաստան, իսկ այնտեղից՝ Թուրքիա, որտեղ պատրաստվում էր շահագործման հանձնել վերջիններին, գրում է minval.az-ը:
Նրան ձերբակալել են 12-ամյա Մամեդով Ռաջիբ օղլուի, 11-ամյա Մամեդով Սալեհ օղլուի և 12-ամյա Ալիև Էլշան օղլուի հետ: