211652_close_icon
views-count2634 դիտում article-date 14:31 13-08-2015

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կծածանվի նաև Հայոց եռագույնը

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում` շնորհիվ 56 կգ քաշային Արամ Ավագյանի, կծածանվի նաև հայոց եռագույնը: 56 կգ քաշային հայ բռնցքամարտիկը, ով 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այս անգամ էլ ձեռնունայն չի վերադառնա: ¼ եզրափակչում Արամը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ռումինացի Նիկոլայ Անդրեիանայի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ` առնվազն ապահովեց բրոնզե մեդալը: Բացի այդ, հայ բռնցքամարտիկը նվաճեց նաև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որտեղ արդեն նժարին լինելու է ոչ միայն աշխարհի առաջնության մեդալ, այլ նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր: Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն մոտ էին նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, սակայն նրանք ¼ եզրափակչում պարտություն կրեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից: Այնուհանդերձ մեր երեք բռնցքամարտիկներն էլ դեռևս հավակնում են աշխարհի առաջնության ուղեգրին: Քանի որ Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է աշխարհի առաջնության 6 ուղեգիր, ապա եթե մեր մարզիկներին հաղթած բռնցքամարտիկները դուրս գան եզրափակիչ ապա մերոնք կարժանանան աշխարհի առաջնության ուղեգրի: Ինչևէ, Եվրոպայի առաջնությունում մենք դեռ պայքարում ենք ամենաբարձր հարգի մեդալի համար: Վաղը Արամ Ավագյանը կփորձի նվաճել եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը անգլիացի Աշֆաք Քաիսն է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր