9155 դիտում
12:58 13-08-2015
Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել, որի ժամանակ հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվում են վարչական ակտեր, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեքենաները տեղափոխվում են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Հանրապետությունում աշխատանքների վերահսկողությունը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա:
Վերջինիս հանձնարարականով էլ Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի վրա:
Երեկ՝ օգոստոսի 12-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 47 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 45-ը եղել է ոչ սթափ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ 100 հազարից 200 հազար դրամի չափով:
ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և առաջին հերթին մտածելով իրենց կյանքի ու առողջության մասին՝ ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37705 դիտում
14:07 09-08-2015
Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ