211652_close_icon
views-count18440 դիտում article-date 22:14 12-08-2015

Իշխան Զաքարյանը ում եւ ինչի համար գավաթ հանձնեց Համահայկական Խաղերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ Համահայկական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը, որը ներռուսաստանյան ստացվեց, քանի որ մրցում էին Սոչիի եւ Մոսկվայի թիմերը: Մրցավեճում Սոչիի ներկայացուցիչները շոշափելի առավելություն ունեին եւ հաղթեցին 89-69 հաշվով` հռչակվելով Համահայկական խաղերի չեմպիոն: Երրորդ տեղը գրավեց Գլենդելի թիմը: Նշենք, որ եզրափակիչից հետո տեղի ունեցավ մրցաշարի հաղթողների եւ մեդալակիների պարգեւատրման արարողությունը: Պարգեւները հանձնեցին Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ, հայտնի բարերար Ալբերտ Բոյաջյանը եւ իսկ Գավաթը` Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղին ու պարգեւատրման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 439+
439+

Նմանատիպ նյութեր