Իշխան Զաքարյանը մարզերի ու քաղաքների պատասխանատուների հետ քննարկել է Համահայկական 7- րդ ամառային խաղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հանրապետության մարզերի ու քաղաքների պատասխանատուների հետ: Քննարկվել են Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներին, մրցումների անցկացման ընթացակարգերին, բացման և փակման արարողություններին առնչվող հարցեր:
Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզերից մասնակիցների հայտերը պատասխանատուների խնդրանքով կամփոփվեն հուլիսի 10- ին, որպեսզի հնարավոր լինի պատշաճ լուծել մնացած կազմակերպչական խնդիրները:
Կոմիտեի նախագահը նշել է, որ բոլոր մարզերից մասնակիցների մեքենաներըմինչև Ստեփանակերտ կուղեկցեն ճանապարհային ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաները: Քննարկել են նաև կազմակերպչական այլ հարցեր: Օգոստոսի 13- ը խաղերի ազատ օրն է լինելու և այդ օրը մասնակիցները նախ կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր: