Հակառակորդի կողմից արձակված գնդակից հայ զինծառայող է զոհվել
                        Օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Կ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

