Հարավային Կորեայում ցեխի փառատոն է անցկացվել. ֆոտոշարք
Հարավային Կորեայի Պորեն քաղաքի Տեչխոն ծովափին տեղի է ունեցել 18-րդ ամենամյա «Boryeong mud festival» ցեխի փառատոնը: Ամեն տարի այստեղ է այցելում մոտ 3 միլիոն զբոսաշրջիկ: Նրանք ոչ միայն հետևում են փառատոնի ընթացքին, այլ նաև անմիջական մասնակցություն են ունենում՝ ստանալով բազմաթիվ դրական էմոցիաներ:
Էլ որտե՞ղ կարելի է այսպես թավալվել ցեխի մեջ և ավելին՝ հրաշալի «սելֆի»-ներ անել:
Ի դեպ, այդ ցեխը սովորական չէ, այն շատ օգտակար է առողջությանը և հարստացված է բազմաթիվ հանքանյութերով: Օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: