211652_close_icon
views-count2120 դիտում article-date 19:16 08-08-2015

Դանիայում առանց ավտոմոբիլային երթևեկության քաղաք կկառուցեն

Դանիայում մտադիր են մի այնպիսի նոր բնակավայր կառուցել, որտեղ ամբողջությամբ արգելված կլինի ավտոմոբիլային երթևեկությունը: Խոսքը գնում է Օրխուսա կոչվող բնակավայրի մասին, որը Nye անվանումը կստանա: Ըստ նախագծի հեղինակների մտահղացման՝ կանաչապատ այդ քաղաքում, որի բնակչությունը կկազմի մոտ 15.000 մարդ: Ավտոմոբիլային երթևեկության բացակայությունը կխթանի մարդկանց հաճախակի շփմանը: Քաղաքի կենտրոնում տրամվայներ կաշխատեն, իսկ ողջ տարածքում կլինեն հեծանվային երթևեկության համար նախատեսված փողոցներ: Այնուամենայնիվ նշվում է, որ այդ բնակավայր ավտոմեքենայով եկողները իրենց մեքենաները կարող են թողնել հատուկ տարածքում և բնակելի թաղամասեր հասնել ոտքով: Սպասվում է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մոտակա 5 տարիների ընթացքում:

Նմանատիպ նյութեր