Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 100 օր անց հարյուր հազարավոր նեպալցիներ դեռ ապրում են ժամանակավոր կացարաններում:
BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ երկրի առավել տուժած շրջաններում ավերածությունների հետեւանքները մեծամասամբ վերացվել են, որոշ վայրերում սկսել են վերականգնել շինությունները:
ՄԱԿ-ում շարունակում են պնդել, որ անօթեւաններին պետք է տանիքով ապահովել մինչեւ ձմեռ: Տների վերակառուցման հարցում նեպալցիներին օգնում են միջազգային բարեգործական կազմակերպությունների կամավորները:
Հիշեցնենք՝ երկրաշարժի հետեւանքով զոհվեց մոտ 9 հազար մարդ: