24518 դիտում
09:28 01-08-2015
Հատուկ քննչական ծառայության պետը վստահ է. «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբեմն Երևանում կհանդիպես որոշ պաշտոնյաների, այդ թվում նաև` պատգամավորների, ովքեր մայրաքաղաքում ոտքով շրջելիս 10-ից ավելի թիկնապահներ են իրենց հետ պտտացնում, իսկ երբ լրագրողները նրանցից հետաքրքվում են, թե` կարող եք նշել աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկը, առաջինը տալիս են Երևանի անունը:
Կան պաշտոնյաներ էլ, ովքեր ցանկացած ժամի կարող են միայնակ շրջել Երևանում: Երեկ` հուլիսի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը իր ընկերոջ հետ առանց թիկնապահների շրջում Կոմիտասի պողոտայում, ընթացքում էր զրուցում քաղաքացիների հետ:
Հիրավի կարելի է հիշել երևանցիներիս սիրված հայտնի երգի խոսքերը. «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
11819 դիտում
22:06 02-10-2014
Ֆիլմը դիտելուց հետո կարող ես բացականչել. «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)