Ֆիլմը դիտելուց հետո կարող ես բացականչել. «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սյսօր` հոկտեմբերի 2-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մեր Երևանը» ֆիլմի ցուցադրությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմի սցենարի հեղինակն է Մարկ Պետրոսյանը, ռեժիսորը` Արսեն Ասլանյանը, պրոդյուսերը Արմեն Հայրապետյանը, իսկ օպերատորները` Սամվել Գալստյանն ու Արման Օրդյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմը դիտելու համար ժամանել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մեծ թվով հանրությանը հայտնի մտավորականներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ֆիլմը դիտելուց հետո, այն կարելի է կոչել մեկ նախադասությամբ` «Ստացված ֆիլմ է և այն մեկ անգամ ևս հուշում է, որ սա Երևանն է, այստեղ դու տանն ես»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի