Խարկովում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. տեսանյութ
Ուկրաինայում միլիցիան փնտրում է մոտ 25-ամյա երիտասարդին, որը վիճաբանության մեջ մտնելով մի տղամարդու հետ, Խարկովի խանութներից մեկում սպանել է նրան:
Սպանության տեսագրությունը եւ կասկածյալի լուսանկարը ուկրաինական միլիցիան հրապարակել է:
Նախնական տվյալներով, մինչեւ խանութ մտնելը մարդասպանի եւ սպանվածի միջեւ անձնական հողի վրա վիճաբանություն է եղել:
Տեսագրությունում երեւում է, որ զինված տղամարդը մտնում է սուպերմարկետ, այնուհետեւ նրան են մոտենում մի քանի հոգի: Երբ նրանցից մեկը շատ է մոտենում կասկածյալին, վերջինս կրակում է նրա որովայնին: Սպանվածի երկու ընկերները կրակոցից հետո փախուստի են դիմում:
Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը արդեն պարզված է: