Մոսկվայում «Համերը» թռել է մեքենաների տանիքին. տեսանյութ
Մոսկվայում արտառոց ավտովթար է տեղի ունեցել. Վարշավյան խճուղում «Համեր» ամենագնացը թռել է մի քանի մարդատար մեքենաների տանիքին: Վթարի պատճառով երկու հոգի թեթև վնասվածքներ են ստացել:
Ընդհանուր առմամբ, պատահարից վնասվել է հինգ ավտոմեքենա: Իսկ «Համերը» ստիպված են եղել հատուկ տեխնիկայի միջոցով հանել մեքենաների վրայից: