ԻՊ-ը հերթական համասեռամոլին է ցած նետել շինության տանիքից
«Իսլամական պետության» անդամները Իրաքի Մոսուլ քաղաքում շենքի 4-րդ հարկից ցած են նետել մի տղամարդու, ում կասկածում էին համասեռամոլ լինելու մեջ, հաղորդում է The Dauly Express-ը:
Մահապատժին ականատես է եղել մի քանի հարյուր մարդ: Թերթը նշում է, որ հավաքվածների մեջ բազամթիվ երեխաներ են եղել: Տղամարդուն սպանելու մասին բարձրախոսով հայտարարել է ահաբեկիչներից մեկը:
Սա առաջին դեպքը չէ, երբ իսլամիստ ծայրահեղականները հոմոսեքսուալիզմի մեջ մեղադրվող տղամարդու են մահապատժի ենթարկում: Նման 4 դեպք ավելի վաղ արձանագրվել է:
[img]/ups/images/0926617001437994437604779.jpg[/img][img]/ups/images/0988885001437994436278439.jpg[/img][img]/ups/images/0603511001437994435850839.jpg[/img][img]/ups/images/0934967001437994433226847.jpg[/img]