4297 դիտում
19:17 07-02-2018
Մինսկի խմբի համանախագահները Բաքվում սկսել են բանակցությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին՝ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Միջնորդները հանդիպելու են նաև Ադրբեջանի արտգործնախարարին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087067/]Հիշեցնենք[/url], որ Հունվարի 18-ին միջնորդները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Լեհաստանի Կրակով քաղաքում: Հանդիպման ժամանակ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Այս մասին համանախագահները [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/19/1087094/]հայտարարություն[/url] էին տարածել:
Նշենք, նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը ժամանելու են Երևան, այնուհետև՝ Արցախ:
Նմանատիպ նյութեր
2055 դիտում
10:47 23-07-2015
Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են
1968 դիտում
17:17 12-12-2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ալիևի հետ
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ