3194 դիտում
17:55 16-03-2017
Գերմանիայի և Հայաստանի միջև առկա է երկկողմանի ուղևորահոսքի պահանջարկ. քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան
Այսօր՝ մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ավիահաղորդակցության վերականգնումը, ինչպես նաև՝ «Լյուֆթանզա» ավիաընկերության հետ բանակցությունների հնարավոր վերսկսումը:
Կարևորելով խնդիրը՝ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Գերմանիայի և Հայաստանի միջև առկա է երկկողմանի ուղևորահոսքի պահանջարկ, և համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի հարցին տալ համապատասխան լուծում:
ՔԱԳՎ պետը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերը դեսպան
Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ քննարկեցին նաև ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
466 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
727 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
883 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան