Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Իրան
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ զարիֆի հրավերով հաջորդ շաբաթ այց կկատարի Թեհրան, հաղորդում է Ria Novosti-ն:
Հայտարարությունը Ֆաբիուսն արել է France Inter-ին տված հարցազրույցի ընթացքում: Նա Իրանում հանդիպում կանցկացնի այդ երկրի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Ներկա պահին Իրանում տարբոր ոլորտներում համագործակցելու շուրջ բանակցություններ է վարում գերմանիայի փոխկանցլերը, ում ուղեկցում է 60 հոգանոց մեծ պատվիրակությունը: