211652_close_icon
views-count1111 դիտում article-date 20:43 01-03-2024

Հունաստանի ՊՆ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Կողմերը քննարկեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։

Նմանատիպ նյութեր