Հայտնի Miramax կինոստուդիան կարող է վաճառվել 1 մլրդ դոլարով
Հանրահայտ Miramax կինոստուդիայի տնօրինությունը գնորդներ է փնտրում: Այդ մասին հաղորդում է Variety-ն՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին:
Վերջիններիս փոխանցմամբ՝ ստուդիան կարող է վաճառվել միլիարդով: Ներկայիս սեփականատերերը հրաժարվել են մեկնաբանել գործարքի մասին տեղեկությունը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ գինը չափազանց բարձր է սահմանված, որոշներն էլ դժվարանում են գնահատել, քանի որ վերջին տարիներին ստուդիայի եկամուտների մասին տեղեկություն ոչ մի տեղ չի հրապարակվել: