Հիլարի Քլինթոնը հայտարարել է իրանցիների նկատմամբ ունեցած իր անվստահության մասին
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանի իշխանություններին չի վստահում, հաղորդում է Reuters-ը:
«Վստահո՞ւմ եմ ես, արդյոք, իրանցիներին: Բացառապես ոչ»,-ասել է նա Նյու Հեմփշիրում իր ելույթի ժամանակ՝ հավելելով, որ հանրապետականները նույնպես չեն հավատում միջուկային ոլորտում Թեհրանի բարի նպատակներին:
«Կարծում եմ, որ դա բավականին ծանրակշիռ փաստ է, սակայն կարևոր է իմանալ, թե ունե՞նք մենք այլընտրանք»,-ընդգծել է Քլինթոնը: