Օբաման ու Պուտինը հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը` այն բարձր գնահատելով: Այս մասին հաղորդել են Կրեմլի աղբյուրները` նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սպիտակ տան նախաձեռնությամբ:
Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը Իրանի հետ պայմանավորվածություններն իրականացնելու շրջանակում գործակցությունը շարունակելու, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելու ոլորտում պատրաստակամություն են հայտնել:
Սպիտակ տան մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու Մոսկվայի ավանդի համար: