211652_close_icon

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը չի պարունակում պատժամիջոցներն անմիջապես հանելու մասին կետ. աղբյուր

views-count1261 դիտում article-date 10:31 14-07-2015
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքվելիք համապարփակ համաձայնագիրը չի պարունակում կետ այն մասին, որ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո չեղարկվելու են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է բանակցություններում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է Ria Novosti-ն: «Իրանական միջուկային ծրագրի նախկին ռազմական հարթության հարցերի կարգավորումը հանդիսանում է անհրաժեշտ պայման՝ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու համար»,-ասել է նա: Վերջնիս խոսքով՝ փաստաթղթում նշված է լինելու, որ պատժամիջոցները գործարքի կնքումից անմիջապես հետո չեն հանվելու:

Նմանատիպ նյութեր