1813 դիտում
17:00 15-07-2015
ՀԱՀ-ը ցանկանում է հնարավորինս շուտ վերականգնել առևտրային հարաբերություններն Իրանի հետ
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները հայտնել են Իրանի հետ առևտրային հարաբերությունները որքան հնարավոր է արագ վերականգնելու պատրաստականության մասին, ներառյալ՝ նավթի ներմուծումը: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անել ՀԱՀ-ի ԱԳՆ-ին:
«Իհարկե, եթե պատժամիջոցները հանվեն, սա կլինի մի իրավիճակ, որից ՀԱՀ-ը միայն օգուտ կքաղի»,-ասել է ՀԱՀ-ի Միջազգային հարաբերությունների և համագործակցության նախարար Մայտե Նկոանա-Մաշաբանեն:
Մինչ պատժամիջոցները Իրանը համարվում էր ՀԱՀ-ի ամենախոշոր նավթի մատակարարը և օրական 380 հազար բարել նավթ էր արտահանում այդ երկիր:
Հիշեցնենք, որ Վիեննայում երկար ու ձիգ բանակցությունների արդյունքում հաջողվեց Իրանին և վեցյակին համաձայնության հասնել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Ընդունվեց համատեղ գործողությունների ծրագիր, որի կատարման դեպքում Իրանի վրայից կհանվեն բոլոր ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի, ՄԱԿ ԱԽ-ի և Եվրամիության կողմից:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
13:00 27-12-2014
Արևմուտքը ցանկանում է վերականգնել հարաբերություններն Իրանի հետ. Իրանի ԱԳՆ
1440 դիտում
11:19 17-12-2022
ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Այս բաժնից
874 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1333 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
892 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել