Սաակաշվիլին կիսով չափ կրճատելու է Օդեսայի ադմինիստրացիայի աշխատակիցների թիվը
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է կրճատել նահանգի պետադմինիստրացիայի աշխատակիցների թիվը, ինչի արդյունքում 27 ստորաբաժանումներից կմնա ընդամենը 12 ստորաբաժանում: Այդ մասին հայտնել է Սաակաշվիլիի խորհրդական Ալեքսանդր Բորովիկը:
«Արդեն հաշվել ենք՝ ադմինստրացիայի աշխատակիցների համակարգիչների շուրջ 30%-ը նպատակին չէր օգտագործվում: Նրանք միայն ինտերնետային խաղեր էին խաղում դրանց վրա և օգտվում իրենց ցանցային էջերից: 781 աշխատողներից ծրագրվում է պահել միայն 404-ին»,-ասել է նա: