Կասիլյասի հրաժեշտի ասուլիսին «Ռեալի» ղեկավարությունից ոչ ոք չի եղել
Այսօր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Իկեր Կասիլյասի հրաժեշտի հանդիսավոր միջոցառումը: Հիշեցնենք, որ Կասիլյասը տեղափոխվում է «Պորտու»:
Միջոցառմանը, որը կսկսվի տեղի ժամանակով 13:00-ին, սպասվում է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությունը:
Նշենք, որ երեկ Կասիլյասը Մադրիդում հրաժեշտի [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/12/59428/]մամուլի ասուլիս[/url] անցկացրեց, որին «Ռեալի» ղեկավարությունից ոչ ոք ներկա չէր:
Հունիսի 14-ին Պորտուի «Դրագաու» մարզադաշտում Կասիլյասը պաշտոնապես կներկայացվի որպես պորտուգալական թիմի խաղացող: